Face ID և լավ մարտկոց․ ինչպիսին է լինելու 4-րդ սերնդի iPhone SE-ն
Advertisement 1000 x 90

Face ID և լավ մարտկոց․ ինչպիսին է լինելու 4-րդ սերնդի iPhone SE-ն

Հայտնի ինսայդեր Ջոն Պրոսերը Geared Up փոդքասթի նոր դրվագում պատմել է, թե ինչ սպասել հաջորդ iPhone SE-ից: Ըստ նրա աղբյուրների՝ Apple-ի հաջորդ բյուջետային սմարթֆոնը հիմնված կլինի iPhone XR-ի վրա։

Սա օգտվողներին կտա Face ID, ավելի մեծ 6,1 դյույմանոց LCD էկրան և ավելի տպավորիչ մարտկոց: Բացասական կողմերից է միայն այն, որ տեսախցիկը կմնա մեկը։

Պրոսերը չի նշել սարքի թողարկման հնարավոր ամսաթիվը, սակայն այժմ Apple-ը երկու տարին մեկ թարմացնում է իր բյուջետային սմարթֆոնների շարքը, ուստի 2024 թվականին թողարկումը բավականին իրատեսական է թվում: Մինչ այդ, 2018 թվականի iPhone XR-ը լիովին հնացած կլինի։

Եթե ​​ժամկետները ճիշտ են, ապա սմարթֆոնը կունենա նույն պրոցեսորը, ինչ iPhone 15-ի ներսում: Հաշվի առնելով, որ ընկերությունը նախատեսում է այս տարվանից դադարեցնել հիմնական ֆլագմանները նոր պրոցեսորներով համալրելը, մեծ է հավանականությունը, որ խոսքը A16 Bionic-ի մասին է:

Սիրարփի Աղաբաբյան