Google-ը սկսում է աշխատել երրորդ սերնդի Tensor չիպի վրա
Advertisement 1000 x 90

Google-ը սկսում է աշխատել երրորդ սերնդի Tensor չիպի վրա

Google-ը Samsung-ի հետ միասին սկսել է երրորդ սերնդի Tensor չիպի մշակումը։ S5P9865 չիպի համարը փորձարկվում է Ripcurrent ծածկանունով, հայտնում է GalaxyClub հոլանդական պորտալը։

Հրատարակությունը կարծում է, որ սա Tensor 3-ն է, քանի որ այն նման է չիպի նախորդ տարբերակներին։ Օրիգինալ Tensor-ն ունի S5P9845 մոդելի համար, Tensor 2-ը՝ S5P9855: Թեև չիպի բնութագրերի մասին տեղեկություններ չկան, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այն հիմք կդառնա հաջորդ տարվա վերջին թողարկվելիք Google Pixel 8-ի համար։

Tensor-ի առաջին և երկրորդ սերունդները նույնպես մշակվել են Samsung-ի հետ համատեղ։ Թարմացված Tensor 2-ն օգտագործվում է Google Pixel 7-ում և Pixel 7 Pro-ում:

Ինչպես նշում է TechRadar-ը, թեև Tensor-ը բավական առավելություններ ունի, այն չի համեմատվում Qualcomm Snapdragon 8 Gen 1-ի կամ A15 Bionic-ի նման չիպերի հետ: Այնուամենայնիվ, սեփական չիպի մշակումը թույլ է տալիս Google-ին ճշգրտել այն իր Pixel հեռախոսների կարիքներին համապատասխան:

Ենթադրվում է, որ Tensor չիպերը հիմնված կլինեն Samsung Exynos տեխնոլոգիայի վրա: Exynos 1380-ը՝ Exynos 1280-ի իրավահաջորդը, որը ներկայումս օգտագործվում է Samsung-ի մի քանի սմարթֆոններում (օրինակ՝ Samsung Galaxy A53-ում), ըստ GalaxyClub-ի:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր