
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադրությամբ հետևում է ադրբեջանցի գերեվարված զինվորի մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխա նատու Էթերի Մուսայելյանը:
«Մեր մանդատի համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել ադրբեջանցի գերուն` դիտարկելով նրան պահելու պայմանները, ինչպես նաև տալ նրան հնարավորություն՝ կապ պահպանել ընտանիքի հետ»,-ասաց Էթերի Մուսայելյանը: