Ադրբեջանցիների գործողությունների ուղղությունները՝ ըստ ՊՆ մամուլի խոսնակի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիների գործողությունների ուղղությունները՝ ըստ ՊՆ մամուլի խոսնակի

Ադրբեջանցիների գործողությունների ուղղությունները՝ ըստ ՊՆ մամուլի խոսնակի․
«Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել․
– Արտանիշի,
– Սոթքի,
– Վարդենիսի,
– Իշխանասարի,
– Գորիսի,
– Կապանի
ուղղությամբ տեղակայված [հայկական] դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
Մեջբերման մեջ ուղղությունները հերթականությամբ եմ շարել՝ հյուսիսից հարավ։

1. Ոնց որ թե առաջին անգամ հիշատակվեց Արտանիշի ուղղությունը (այլ աղբյուրներում չեմ տեսել մինչ այս)։
2. Տարօրինակ է, որ խոսնակը չհիշատակեց Ջերմուկը։ Չգիտեմ ինչու։
Քարտեզը նենց եմ ընտրել, որ ճանապարհները վառ երևան․ սպիտակներն են։
Մի հատ էլ նյուանս։ ՊՆ խոսնակն ասում է՝ ադրբեջանցիները կիրառել են «հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ»։
Այսինքն ականանետներից բացի կիրառվել են նաև այլ հրետանային միջոցներ (հաուբիցնե՞ր, իսկ գուցե ռեակտի՞վ․ չգիտեմ)։

Գարիկ Հարությունյանի էջից