Ես ներողություն եմ խնդրում բոլոր գիտակից և բանական հայերից, որ մինչև 2020թ սեպտեմբեր այս իշխանություններին վերաբերվել եմ լավ, լոյալ և առանց ատելության:
Հուսով եմ, որ բոլոր այն մարդիկ (շարքային քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, բանվորներ և գիտնականներ), որոնք 2018թ հավատացել են սրանց և խաբվել, կգտնեն իրենց մեջ ուժ և հրապարակային ներողություն կխնդրեն… որից հետո միայն կարելի խոսել մյուս գործերի մասին: Համոզված եմ, որ զուգահեռ հրապարակայնորեն ներողություն պետք է խնդրեն նաև բոլոր այն ղեկավարները, որոնց սխալների հետևանքով նաև այս ՏԻՂՄԸ եկավ իշխանության: Սա է ելքերից մեկը:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից