
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից այս պահին տարհանվում են կանայք եւ երեխաները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
«Կեսգիշերից սկսած թշնամին կրակահերթ է բացել։ Միայն առավոտյան ժամը յոթից մինչեւ ութ անց կես դադար վերցրին, բայց մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են»,- նշեց Բաղդասարյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի 49 զոհի մասին հաստատված տվյալ։