Տարբեր մակարդակներում, տարբեր քողերի ներքո հարյուրավոր մանր ու մեծ «սոֆոններ» են գործում, որոնց միակ իրական նպատակը դիմադրելու հնարավորությունից մեզ զրկելն է
Advertisement 1000 x 90

Տարբեր մակարդակներում, տարբեր քողերի ներքո հարյուրավոր մանր ու մեծ «սոֆոններ» են գործում, որոնց միակ իրական նպատակը դիմադրելու հնարավորությունից մեզ զրկելն է

«Երեք մարմնի խնդիրը» գիտաֆանտաստիկ վեպը դժվար է կարդացվում, բայց շատ հզոր գործ է և մեր այսօրվա իրականության հետ բազմաթիվ զուգահեռներ ունի։ Ժամանակին նույնիսկ Օբաման էր խոստովանել, որ տպավորված է այդ գրքով։ Ռուսերեն՝ «Задача трех тел», անգլերեն՝ «Three body problem»…

Սյուժետային գծերից մեկը բացեմ. Երկիր ներխուժել պատրաստվող այլմոլորակայինները հատուկ դիվերսիոն-լրտեսական սարքեր են ուղարկում մեր մոլորակ, որպեսզի մինչ իրենց զորքը Երկրին հասնելը կաթվածահար անեն գիտատեխնիկական զարգացման կարևոր ենթակառուցվածքներն ու թույլ չտան երկրացիներին ներխուժումից պաշտպանվելու համար անհրաժեշտ հայտնագործություններն անել։

Վեպում այդ սարքերը կոչվում էին «սոֆոններ»։

Այսօրվա Հայաստանում գերագույն գլխավոր սոֆոնի դերում Նիկոլն է։

Իհարկե, նա միակ սոֆոնը չէ։

Տարբեր մակարդակներում, տարբեր քողերի ներքո հարյուրավոր մանր ու մեծ «սոֆոններ» են գործում, որոնց միակ իրական նպատակը դիմադրելու հնարավորությունից մեզ զրկելն է. քանդելով պաշտպանական համակարգերը, կամազրկելով, անելանության գիրկը գցելով, մսխելով բոլոր այն ռեսուրսները, որոնք այլ պարագայում հնարավոր էր ուղղել պաշտպանությանը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր