«Պատերազմում պարտված ղեկավարի իշխանության մնալը շարունակական աղետների աղբյուր է». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմում պարտված ղեկավարի իշխանության մնալը շարունակական աղետների աղբյուր է». Հովհաննես Ավետիսյան

Երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ արդեն հինգ տասնյակ զոհ կա և սա վերջնական թիվը չէ (տեսանյութից հատված տես ստորև): Հաջորդիվ խոսում է պետականության և ինքնիշխանության մասին (ծաղրում է մեզ):

Եվ սա այն անձն է, որի օրոք ՀՀ պետականությանն ու ինքնիշխանությանը ահռելի վնասներ են պատճառվել. Սա այն մարդն է, որի անգօրծության և/կամ հանցավոր գործունեության հետևանքով շարունակում ենք ունենալ զոհեր, հավանաբար նաև իր ուղիղ հրահանգով բանակը շարունակում է չկատարել ՀՀ սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները, երկրի ժողովուրդն էլ շարունակաբար մոլորեցվում են, թմբիրի մեջ պահվում՝ կեղծ ու սուտ օրակարգեր քարոզելով, այդ թվում, այսպես կոչված խաղաղության:

Չեմ զարմանա, որ պետականության մասին խոսող այս անձը, այս իրադարձություններին հաջորդիվ, ժամեր կամ օրեր անց հայտարարի «անկլավները» հանձնելու և «միջանցքներ» տալու մասին՝ հանուն խաղաղության և թշնամու հետ իր երազած եղբայրության:

2020 նոյեմբերից շարունակաբար կրկնում եմ, նաև որպես պետական կառավարման ինժեներ, պատերազմում պարտված ղեկավարի իշխանության մնալը շարունակական աղետների աղբյուր է: Այս մարդը պիտի հեռացվի, իսկ հեռացնողներ չկան, որովհետև օրակարգ չկա: Դիտավորությամբ կամ չգիտակցված պետությունը այս վիճակից հանելու օրակարգ չեն ձևավորում ընդդիմադիր դիրքավորված խմբերը և սրանով շարունակում են Նիկոլին իշխանության պահել և ամրացնել նրան՝ դառնալով մեղսակից:

Այս վիճակի լուծման մասին ինքս շատ եմ խոսել, կրկնվելու իմաստ չկա, քանի որ անողները դեռ չկան:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր