Գոնե հիմա հասլացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գոնե հիմա հասլացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ փակ է Կապան-Ճակատեն նոր սարքած ու ՄԻԱԿ ճանապարհը։ Ադրբեջանական զորքերը չեն թողնում անգամ շտապօգնության մեքենաներին անցնել այդ ճանապարհով և օգնություն ցույց տալ մեր վիրավորներին։

Հարց 1. Գոնե հիմա հասլացող կա՞, որ մեր ռազմավարական նշանակության ճանապարհները ոչ մի կերպ չէր կարելի տալ թշնամուն։

Հարց 2. Ճանապարհը տալուց հետո ինչու՞ է նոր ճանապարհը կառուցվել թշնամու քթի տակ, նրա համար հեշտ՝ անզեն աչքով դիտարկելի և մեր մեքենաների խոցման համար հարմար տեղանքով։

Հիշեցնեմ, որ Կապան-Ճակատեն ճանապարհը միակ ճանապարհն է, որով Կապանից կարելի է հասնել Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ սահմանամերձ դարձած, սահմանին կպած գյուղերը։



Նման նյութեր