Կաշպիռովսկու գիպնոտիկ տոնայնությամբ, բառակույտը հավաքած, խոսում է այն մասին, թե ինչ գենետիկա ունի այս կոնֆլիկտը
Advertisement 1000 x 90

Կաշպիռովսկու գիպնոտիկ տոնայնությամբ, բառակույտը հավաքած, խոսում է այն մասին, թե ինչ գենետիկա ունի այս կոնֆլիկտը

Փաստացի 11 ժամվա ընթացքում առնվազն 49 զոհ ունենք: Ժամը մեկ հինգ զոհ տված գերագույնը, կաշպիռովսկու գիպնոտիկ տոնայնությամբ, բառակույտը հավաքած, խոսում է այն մասին, թե ինչ գենետիկա ունի այս կոնֆլիկտը և ինչ են իրենից պահանջում բանակցություններում, որ նա տա:

Կա՞ մեկը, որ ինձ կարող է համոզել, որ այժմ ԱԺ-ում ելույթ ունեցողը ավելի շատ մտածում և պատրաստում է բոլորին ադրբեջանի ուզածը տալու մասին, քան ողջ պետության ռեսուրսը մոբիլիզացնելու, գործելու և չտալու մասին:

Կա՞ քաղաքական խոսույթի տողատակն ու քաղաքական մտքի ենթատեքստը կարդալ իմացող որևէ մեկը, ով ուշադիր լսում է և կասկած ունի, թե ու՞ր և ինչի է բոլորիս պատրաստում և ադապտացնում այս երկրի դե ֆակտո և դե յուրե ղեկավարը:

P.S. Աննախադեպ դեժավյու

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից



Նման նյութեր