Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:
Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:
«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են:«Ակտիվ գործում է բուժհաստատությունը»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել են ինքնապաշտպանական խմբեր, նա նշեց. «Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են»: