10 րոպե է՝ Ջերկումում կրակը դադարել է, բայց իրավիճակը լարված է։ Hraparak.am-ի հաղորդմամբ՝ այս մասի ասել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:
«Տարհանում իրականացրել ենք, ովքեր որ պադվալներում են՝ մնում են, չենք կարողանում օգնել», – ասել է նա։
Հարցին՝ ճանապարհը կրակի տա՞կ է՝ քաղաքապետն ասել է․ «Ճանապարհը չէր խնդիրը, էնտեղ ուրիշ խնդիր կար՝ դա էին ուզում խփել, ուղղակի ճանապարհի կողքերն էր ընկնում։ Ռազմական օբյեկտ կա՝ չեմ կարող ասել»։
Հարցին՝ Ամուլսարի ուղղությամբ փորձո՞ւմ են առաջանալ, հնարավո՞ր է՝ սարն էլ են ուզում վերցնել՝ Վահագն Արսենյանն ասել է․ «Թող վերցնեն, ի՞նչ ասեմ, չեմ կարող ասել։ Բայց էդ կողմի վրա չեն կրակում»: