«Հավերժ հիշատակ և խոնարհում»
Advertisement 1000 x 90

«Հավերժ հիշատակ և խոնարհում»

«Հավերժ հիշատակ և խոնարհում»

Հայ ժողովուրդը կորցրեց մեծ հայրենասեր, ազգասեր, մարդասեր զավակներից մեկին` ով ճանապարհ բռնեց. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն» գիտակցումով։

13.09.2022թ.-ին անասելի ցավ ապրեցինք` լսելով հայ ժողովրդի նվիրյալ զավակ Թալին համայնքի ղեկավարի խորհրդական` Միհրան Արթուրի Ասատրյանի մահվան բոթը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով համակված ծառայում էր համայնքի զարգացման ու զորացման վեհ գործին։

Միհրանը աներեր կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում ևʹ ապրիլյան քառօրյա, ևʹ 44-օրյա պատերազմներում։ Մեծ հայորդին այս անգամ ևս նույն ոգով առաջ շարժվեց իր սուրբ գործը կատարելու…

Թալինի համայնքապետարանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում քաջորդի Միհրանի հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրան ճանաչողներին` կիսում կորստյան ծանր վիշտը։

Մեծ հայի ու հայրենասերի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում։

Խոնարհումով

Թալինի համայնքապետարան