Ես մեր ռեստորատորներին, սննդի օբյեկտների տերերին, ժամանցային վայրերի տերերին նույնպես, մի խնդրանքով եմ ուզում դիմել։
Ժողովուրդ ընդունում եմ, բիզնես է, գործ է, պիտի զբաղվեք։ Հարգելի այս օրերին ամուսնացողներ, կնունք, ծնունդ, ատամհատիկի արարողություններ անողներ, ընդունում եմ` շատ եք երազել, սպասել այս օրվան, որ հիշարժան դարձնեք, նկարեք, դիտեք, կիսվեք, տարածեք, հասկանում եմ, որ մեծ ծախսեր եք արել, խնդիր չկա, արե’ք, բայց խնդրում եմ բարձր երաժշտություն մի’ միացրեք, կամ ընդհանրապես երաժշտությամբ մի արեք ձեր միջոցառումները։
Հարգելի ռեստորանատերեր, էլի թող հաց ուտեն ձեր սննդի օբյեկտներում, բայց հարգանքից ելնելով անջատեք այդ գրողի տարած երաժշտությունը։ Գիտեմ միջոցառում անողներ ջան, շատ եք ուզել, որ այդ օրը շատ լավ անցնի, բայց մենք ունենք հարյուրից ավել զոհեր` հանուն մեր և ձեր անվտանգության, ձեր մի օրն է, այսպես ասած, «փչանում», մեր եղբայրների ընտանիքների ամբողջ ապագան է կործանվել։
Հարգանքով` Հարություն։