Հայկ Մարությանը չեղարկել է սեպտեմբերի բոլոր ներկայացումները
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը չեղարկել է սեպտեմբերի բոլոր ներկայացումները

Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցնեևով:

Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:

Հավերժ փառք մեր Տղաներին:

Աստված մեզ բոլորիս պահապան:

Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապնվել tomsarkgh.am



Նման նյութեր