Տականքներ, գոնե մինիմալ տեղեկատվություն տրամադրեք
Advertisement 1000 x 90

Տականքներ, գոնե մինիմալ տեղեկատվություն տրամադրեք

Update: Ալիևի երևանյան աշխատակիցը (նիկոլ գլխակեր) քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զոհերի թիվը 105 է, իսկ տարածքների կորուստներ կան, բայց, թե որքան են չասաց:

Թափոնների կառավարությունից պահանջում եմ հրապարակել՝

-Այս պահի դրությամբ իրենց հայտնի զոհերի թիվն ու անունները (ձեր եղբայր ադրբեջանը քիչ առաջ հայտարարել է, որ 100 դիակ պատրաստ է տալ մեզ), այդ թվում վիրավորների և անհետ կորածների թվերն ու անունները,

-Մեր հավանական տարածքային կորուստները. դիրքեր, բնակավայրեր (եթե այդպիսիք կան), թշնամու վերահսկողության տակ անցած բարձրունքներ,

-Ի՞նչ վիճակ է թշնամու ագրեսիայի տակ հայտնված քաղաքներում. օրինակ Ջերմուկում, ինչո՞վ է զբաղված քաղաքացիական բնակչությունը, արդյո՞ք կա տարհանում, արդյո՞ք այս պահին այդ բնակավայրերում մնացել են քաղաքացիական անձինք, թե ձեր հորդորներվ էվակուացրել եք հազարավոր բնակիչներ ունեցող քաղաքները:

Վերոգրյալների պատասխաններն այս ազգակործան պատուհասները պարտավոր էին տալ դեռ երեկ չէ առաջին օրվա երեկոյից սկսած և ամեն 2 ժամը մեկ թարմացումով: Քանի որ սրանք դա չեն արել ու չեն անելու՝ իրենց արյունոտ աթոռները պահելու համար, մարդիկ իրենք իրենցով էս ամենը փորձում են պարզել: Արդյունքում զինվոր ունեցող ծնողները խելագարվում են սպասումներից և դժոխային ապրումներից:

Տականքներ, գոնե մինիմալ տեղեկատվություն տրամադրեք ու հիմա էլ տեղեկատվական քաոս մի ստեղծեք սա ավելի թանկ ա նստելու մեր պետության վրա…

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր