Պայմանավորվե՛ք Թեհրանի ու Մոսկվայի հետ, վիճակը հասցրեք պատայինի, կատարեք իշխանափոխություն
Advertisement 1000 x 90

Պայմանավորվե՛ք Թեհրանի ու Մոսկվայի հետ, վիճակը հասցրեք պատայինի, կատարեք իշխանափոխություն

Պայմանավորվե՛ք Թեհրանի ու Մոսկվայի հետ, վիճակը հասցրեք պատայինի, կատարեք իշխանափոխություն:

Պարզ սցենար, որի մասին խոսում եմ 4.5 տարի.

1- Իրանին ներքաշել մեծ պատերազմում, ներսից «պայթեցնել» հյուսիսային թյուրքական գործոնը, տապալել միջուկային գործարքը,

2- Ռուսաստանին դուրս հանել Հարավային Կովկասից, վակուումը լցնել ամերիկաբրիտանական (թուրքական) ռազմական ու անվտանգային գործոնով,

3- թյուրքական աշխարհի կամ մեծ թուրանի ցամաքային կապն ապահովել Հայաստանի միջոցով, լուծարել հայկական բանակը,

4- Արցախը նվիրել ադրբեջանին, որը դառնալու է տարածաշրջանային էներգետիկ «հաբ»,

5- Ռուսական գործոնի տարածաշրջանային (Հարավկովկասյան ու միջինասիական) բալանսավորումը վստահել Իսրայելին:

Սա է «Մեծ խաղաղության» գինը, սա՛ է Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզի հետևողական իրականացման՝ մի քանի փուլից բաղկացած ծրագիրը, որին 20 տարի առաջ զինվորագրվեց Հայաստանի այսօրվա «էլիտար» աղբամանը:

Հ.Գ. Երևանում անկարայի դրածո այս իշխանության վախճանը շատ անփառունակ է լինելու: Որևէ մեկին չթվա, թե ձեռներս ծալած-նստած սպասում ենք…

Պի՛նդ եղեք:

Աբրահամ Գասպարյանի էջից



Նման նյութեր