ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԸ վիրուսային վարակիչ հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, շնչառական մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ քրոնիկ հոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է յուրահատուկ հուզական, մտածողան և վարքային խանգարումներով: Պոզիտիվ ախտանիշներն արտահայտվում են ցնորքների և զառանցանքի ձևով: Շիզոֆրենիային բնորոշ են մտածողության անկապությունը, դատարկաբանությունը, անկապ փիլիսոփայությունը: Որպեսզի հիվանդը նորմալ կյանքի վերադառնա, պետք է ստանա սոցիալական աջակցություն:
ԹՈՒԼԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ նյարդային քայքայիչ հիվանդություն է, ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվ ընթացք․ ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության քայքայումը։ Հիվանդը կարող է մոռանալ, թե ասենք, երեկ ինչ է կերել կամ՝ 6 ամիս առաջ ինչ կարևոր փաստաթուղթ է ստորագրել։ Հիվանդն ունենում է խոսքի խանգարումներ, կարող է մոռանալ, թե ինքը որտեղ է, կորցնել իրեն, տրամադրության տատանում ունենալ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ։ Այս հիվանդությունը հանգեցնում է մահվան։
ԱՆՁԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԿԱՄ ՓՍԻԽՈՊԱՏԻԱ․ կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Առաջին նշանները վարքային շեղումներն են՝ կոպտությունը, կոնֆլիկտայինությունը, անվստահությունը, կասկածամիտ վարքը: Տարիքին զուգընթաց վարքային խանգարումներն էլ ավելի են սրվում, և դրանց ավելանում են հարմարվողականության, սոցիալական ադապտացիայի, մտածողության խանգարումները: Այս մարդկանց բնորոշ է սեփական արտաքին տեսքի նկատմամբ անտարբերությունը: Նրանք նաև իրականության ընկալման խնդիրներ են ունեն, իրենց թվում է, թե միշտ հետապնդում են իրենց, կասկածամտմություն ունեն: Հիվանդագին գծերի սրման հետևանքով մարդը կորցնում է սեփական կյանքի կազմակերպման ունակութունը:
Այս բոլոր հիվանդություններն ունեն մեկ խիստ կարևոր նմանություն՝ գարնանը՝ ապրիլ–մայիս ամիսներին և աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, արտահայտվում են սրացմամբ։
Բայց ամենածանր վիճակն այն է, երբ այս բոլորը մեկ մարդու մեջ է մեկտեղվում։ Սա իրոք սարսափելի է։
Եթե ունեք ծանոթ բժիշկ, կարող եք հրավիրել նրան, դնել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանի ամբիոնից, այդ ընթացքում նրա պահվածքը, և թող այդ բժիշկը վերլուծի՝ տեսնի՝ այս հիվանդությունների տարրեր նկատո՞ւմ է այդ մարդու մեջ, թե ոչ։ Իրականում շատերն են կասկածներ հայտնում, բայց մասնագիտական գնահատական է պետք։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից