Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, թե իրականում ով ունի մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիային դիմագրավելու իրական ռեսուրս։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այս պահին իրանական զորքերը կազմ-պատրաստ կանգնած են Հայաստանի հետ սահմանում։ Հուսով եմ, Ադրբեջանի ագրեսիայի ակտիվ փուլն այսքանով կավարտվի։
Հայաստանի հիմնական խնդիրը հիմա պետք է դառնա թշնամուն ելման դիրքեր վռնդելու հարցը։ Չգիտեմ՝ որքանով է դա հիմա հնարավոր, բայց դա պետք է անել՝ անհրաժեշտության պարագայում զինված ուժով։
P.S. Ռուսաստանում մտածելու շատ բան ունեն։ Թող նստեն մտածեն։ Ասում են՝ օգուտ է առողջությանը»,-գրել է նա։