Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00.30-ին, «Սևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 01.20-ին բաժին է ներկայացել Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ և հայտնել, որ սեպտեմբերի 14-ի ժամը 23.30-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համաքաղաքացուն:
Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: