«Հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում:

Շուրջը պատերազմ է, կորուստներ, նորանոր զոհեր, թշնամու թիկունքից դեռևս դուրս չբերված դիակներ, նոր գերևարված զինծառայողներ, բռնազավթված տարածքներ և նոր ստորացուցիչ փաստաթուղթ: Նույն պահին ԱԺ դահլիճում վեր ընկած իշխանության անբարո ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է, իսկ միակ զբաղմունքը` դավաճան Նիկոլի ստորացված թասիբին «կանգնելու» էժանագին շոուն:

Ինչպես կասեր հայ բանաստեղծը` «Թքե՛լ եմ ես ձեր կեղտոտ ճակատին…»»:



Նման նյութեր