Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Շամշադինցինե՜ր, ԶԳՈՒՇԱՑԵ՜Ք:
ՄԱՀԱԲԵՐ, ԱԶԳԱՍՊԱՆ, ՀՈՂԱՏՈՒ «ԱՊԱԳԱ-ԿԱ»-ն թխկթխկացնում է Շամշադինի դուռը:
Ուզում են գալ մեր չքնաղ Շամշադին, որ ավիրեն ամեն ինչ, ոնց որ ավիրել են արդեն շատ տեղեր մեր Սուրբ Հայրենիքում:
ՔՊ ԴԱՎԱՃԱՆ ԱՂԱՆԴՈՎ Շամշադինում էլ են խնդիր դրել ջարդել, քանդել ինչ կա, չկա, սպանել հայերին, մայրերին թողնել առանց զավակ, կանանց՝ առանց ամուսին, խաչերը հանել, կիսալուսիններ դնել, վիշտ, կորուստ ու լաց բերել ու հանձնել թուրքին էղած-չեղածը, ինչպես դա անում են արդեն 4 տարի. եկած օրվանից ավիրում են մեր երկիրը:
Արդեն Տավուշի գլխավոր նիկոլները հայտարարել են, որ հողեր են տալու Տավուշից՝ դժգույն, դժբախտ գյուղեր:
Լավ իմացե՜ք, շամշադինցինե՜ր, որ Սյունիքի ու Վայոց Ձորի օրն են ձեզ գցելու: Մի գյուղից մյուս գյուղ թուրքական ԿՊՊ-ով եք անցնելու, 5 կմ ճանապարհը 2 ժամում եք հասնելու (Շուռնուխի պես), գյուղերը հայաթափվելու են: Թուրքերը կարևոր բարձունքները վերցնելու են ու հետո հարձակվեն Շամշադինի մյուս մասերի վրա, ինչպես դա անում են հիմա Սյունիքում , Վարդենիսում, Վայոց Ձորում:
Եթե դա եք ուզում, ընտրեք «Ապագա կա» – ին՝ մահաբերին: Այո՛, թուրքի համար ապագա կա: Ով թուրք է, ինքը շատ էլ ուրախ կլինի էս փոփոխություններին:
Ու մի մոռացեք, որ սատանան, որպեսզի մարդուն ֆռցնի, միշտ սկզբում կուտ է տալիս, պաշտոն է առաջարկում, հոսանք քաշել, ասֆալտ փռել է խոստանում…. , կուտը տալիս է, որ հետո գլխին սարքի:
Թմրանյութի առաջին դոզան միշտ անվճար են տալիս…. Հետո տունդ-տեղդ, ամեն սրբությունդ էլ ծախում ես՝ հերթական դոզայի համար:
Հետո հանկարծ չասեք . «Չենք իմացել, չեք զգուշացրել»:
Հ.Գ. ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԹԱԼԱՆԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՆԻԿՈԼՆԵՐԻ ՉԱՓ, ոչ մեկը:
նիկոլի գալուց առաջ Հայաստանի պարտքը 30 տարվա եղել է 5.9 միլիարդ դոլար, իսկ 4 տարում նիկոլը այդ պարտքը սարքել է 10 միլիարդ դոլար: 4 տարում նիկոլը ծախսել է համարյա էնքան, ինչքան մնացածները՝ 30 տարում:
սուրեն պապիկյանը աշխատել է պատմության դասատու ու նիկոլի մոտ 3 տարի չինովնիկ աշխատելուց հետո ~200,000 դոլարանոց հարսանիք է արել:
Նիկոլական պատգամավորները ո՛չ խելք ունեն, ո՛չ կյանքում մի տեղ աշխատել են, 2000 դրամ չունեին, որ պարտքը փակեն …, հիմա դղյակներ են կառուցում, բիզնեսներ են դնում:
Բայց հիշե՜ք. ամեն մի նյութական բան կարելի է վերականգնել, բայց ինչ նիկոլն է տանում մեր ազգից, հնարավոր չի աշխարհի փողերով հետ բերել ….»: