Զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Ներսիսյանը
Advertisement 1000 x 90

Զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Ներսիսյանը

«Ցավով տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական բնակավայրի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը:

Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն:

Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը։