Արթուր Եղիազարյանի ֆեյսուքյան էջից.
«Դիտեցի տեսանյութը: Շատ ծանր էր տեսնել հրետակոծության կամ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ տեղում զոհված մեր քաջազուններին: Բայց ավելի ծանր էր տեսնել թշնամու կողմից խոշտանգված, որոշներինն էլ՝ մասնատված մարմինները: Չեմ նկարագրի տեսածս, բայց, որքան կարելի էր դատել ադրբեջանցի հակամարդկանց տեսագրությունից, ենթադրում եմ, որ նրանց մարմինները խոշտանգվել են զոհվելուց հետո տևական ժամանակ անց, քանի որ հոսացած կենդանի արյան հետքեր չնկատեցի: Կարելի է ենթադրել, որ շատ ավելի ուշ են թշնամիները հասել այդ ավերված դիրքը:
Ինչու՞ այս մասին գրեցի: Որպեսզի անգամ ամենամիաբջիջ ուղեղով հային ու հայաստանցուն տեղ հասնի, որ մենք գործ ունենք ոչ թե հակամարտող հակառակորդի, այլ՝ մեզ անմարդկային ատող հոգեխեղված ու գենետիկ վայրենի թշնամու հետ, որն անգամ մեր դիակների հետ է կռիվ տալիս:
Սրանց հետ ցանկացած խաղաղության օրակարգ՝ հայ տեսակի մահն ու ոչնչացումն է: Ինքնախաբեություն է:
Սրանց հետ խաղաղությունը միայն ուժի պարտադրանքով կարող է լինել:
Հ.Գ. Խնդրում եմ ինձնից տեսագրությունը չուզել:
Հ.Հ.Գ. Իգական սեռի ներկայացուցիչներին խորհուրդ կտամ չփնտրել, գտնելուց հետո էլ՝ չդիտել տեսանյութը: Լուրջ եմ ասում»: