Մեզ պետք է ուժեղ ու փորձառու լիդեր, այլ տարբերակ գոյություն չունի
Advertisement 1000 x 90

Մեզ պետք է ուժեղ ու փորձառու լիդեր, այլ տարբերակ գոյություն չունի

Տիգրան Նալչաջյանի գրառումներից.

«Որպեսզի հասկանալի լինի գաղջի ու աղետի մասշտաբը, ապա պետք է հիմնվել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ոչ ոք չի ուզում անել իշխանափոխություն ու դառնալ վարչապետ։ Դրա վառ ապացույցն այն է, որ ընդդիմությունը համառորեն չի հայտնում վարչապետի թեկնածուի անուն։ Այսօր դիմադրության շարժման առաջնորդները համառորեն դիմադրում են ժողովրդի պահանջին՝ հայտնելու նման անուն։

Միայն խոսում են վարչապետին անվստահություն հայտնելու մասին և դրա հիման վրա հասարակական լայն ճնշման։ Չի լինելու լայն ճնշում, քանի դեռ չկա հստակ լիդեր, ով կասի, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության ներկայիս վիճակի ողջ բեռը վերցնել իր վրա և դիմակայել մարտահրավերներին։ Դա հաստատ բոլորն էլ հասկանում են ու մնացած ամեն ինչը լոլոներ են։

Ի դեպ։ Եթե հանկարծ որոշեն որպես վարչապետի թեկնածու առաջադրել շարքային կուսակցական մեկին, ում հետևից ակնհայտորեն ժողովուրդը չի գնալու, ապա դա նույնպես կլինի վերը նշվածի ապացույցը։

Մեզ պետք է ուժեղ ու փորձառու լիդեր, այլ տարբերակ գոյություն չունի։

Հ.Գ. Նենց կուզեի ծնողներս փոքր ժամանակ ինձ սովորեցրած լինեին մենակ սեփական ստամոքսի հոգ տանելու մտածելու անհայրենիք մտածելակերպը, որ ես էլ հիմա հանգիստ իմ գործերն անեի ու կյանքը վայելեի։ Բայց հերիք չի դա չի եղել, մի հատ էլ գեներով հորական կողմից ինձ հասել է Սարգիս Նալչաջյանի գենը, ով հերոսաբար կռվել է թուրքերի դեմ ու ի վերջո սպանվել նրանց ձեռքով, որի արդյունքում պապիկս՝ Աղաբեկը, հայտնվել է մանկատանը։ Հետագայում պապիկս մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել աջ աչքից, ձեռքից ու ոտքից և պատերազմից հետո ձախ ձեռքով գրել է սովորել ու շարունակել մանկավարժի իր գործը։ Նա ողջ կյանքում մնաց զինվոր, քանի որ պատերազմից երբեք չեն վերադառնում»։



Նման նյութեր