«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սեպտեբերի 13-ին հակառակորդի կողմից սկսված լայնածավալ պատերազմական գործողություններից հետո Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները կամ մազապուրծ էին եղել արկերի պայթյուններից կամ տարհանվել էին՝ իրավիճակով պայմանավորված: Տարհանումից հետո նրանց բնակարանների մոտ վերահսկողություն էր իրականացնում ոստիկանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ սակայն, որ որոշ բնակիչների բնակարաններում գողություն է կատարվել: Խոսքը հատկապես վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների բնակարաններին:
Ստացվում է՝ ոստիկանության վերահսկողությունը արդյունք չի տվել, կամ էլ, առհասարակ վերահսկողություն չի եղել: Իսկ թե ով կամ ովքեր են բնակարաններում գողություններ կատարողները, հուսանք՝ գոնե կկարողանան պարզել իրավապահները, եւ նրանց պատիժը չի ուշանա: Անգամ այս դժվարին իրավիճակներում անտուն մնացած քաղաքացիների բնակարանները թալանում են, եւ պատկան մարմինները ոչինչ չեն կարողանում անել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում