«Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է». Աբրահամ Գասպարյան
Advertisement 1000 x 90

«Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքում գրել է.

«Գրում եմ բավական մեղմ՝ հուսալով, որ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ը կամ գրասենյակը արագ կարձագանքի:

Նայեք սույն սքրինին և մի պահ փորձեք դուրս գալ ձեր ժողովրդավարաբաստիոնական հիմար երևակայությունից:

Հայ կնոջ, Հայաստանի քաղաքացու մարմինն այլանդակած, պղծած ու մորթած պետությանը հստակ գնահատական չկա՛. կոչն ունի տկար կառուցվածք, հակաքարոզչական բնույթ և հակապետական բովանդակություն: Ենթադրաբա՞ր, լուրջ ե՞ք:

Քաղաքական ու մասնագիտական գնահատական չեմ տալիս, սա խայտառակություն է: Փոխե՛ք:

ՀԳ- Խնդրանք էջիս հետևորդներին՝ եթե համարում եք, որ ենթադրաբառ եզրույթը սխալ համատեքստում է գործածվել, խնդրում եմ մտնեք ՄԻՊ-ի էջ և դիսլայք անեք հրապարակումը` այդ կերպ հայտնելով Ձեր դիրքորոշումը, գուցե գիտակցեն սխալը, չհամառեն ու մասնագիտական կռուտիտների փոխարեն հասկանան, որ Հռոմի պապից ավելի պապական պետք չէ լինել»:



Նման նյութեր