Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 53-ամյա տղամարդու, ապա բախվել նրա կողմից կայանված «Օպելին» և կայանված մեկ այլ «Օպելի», որն էլ իր հերթին բախվել է մեկ այլ կայանված «Օպելի». «Օպելներից» մեկի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին վրաերթի ենթարկված Գարիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է։
Կատարվում է նախաքննություն։