Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի բան հարցնեմ: Արևմտամետության ու ռուսամետության փուչ դիսկուրսը, որ սենց ինքնամոռաց սկսել եք, հիշու՞մ եք, որ չորս օր առաջ զոհված շուրջ երկու հարյուրի մոտեցող հայ զինվոր դեռ չի հուղարկավորվել: Ավելին, զոհերի ոչ հստակ թիվ կա, ոչ անուն: Հիշում ե՞ք, որ դեռ պատերազմ է, թե մի հատ «ամերիգացի տատիի» սեփական նախընտրական այցը, որը բացարձակ կապ ու ազդեցություն չունի և չի ունենալու մազից կախված մեր երկրի խնդիրների հետ, այլ ունի բացառապես սեփական քաղաքական շահ, ավելի կարևոր է:
Եթե նույնիսկ Փելոսին Հայաստանում գոռա «մահ Ալիևին» դա ունենալու է զրո քաղաքական ազդեցություն և ոչ մի կապ ԱՄՆ գործադիր ադմինիստրացիայի պաշտոնական դիրքորոշման և քաղաքականության հետ: Պարտադիր պետք է վերածել այս ամենը անիմաստ ինքնադրսևորմա՞ն:
P.S. Օտարամոլություն բառ լսած կա՞ք, հենց հիմա դա եք անում»: