«Ցավոք, մենք հաղթանակի ենք ուզում հասնել նաև տարածքներ զոհաբերելով, իսկ “թագավոր”-ն այդպես էլ մատ չի լինում». Նարեկ Մանուկյան
Advertisement 1000 x 90

«Ցավոք, մենք հաղթանակի ենք ուզում հասնել նաև տարածքներ զոհաբերելով, իսկ “թագավոր”-ն այդպես էլ մատ չի լինում». Նարեկ Մանուկյան

Նարեկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.

«Շախմատը՝ սեփական զինվորները զոհաբերելով հաղթանակի հասնելու արվեստն է ։ Ցավոք, մենք հաղթանակի ենք ուզում հասնել նաև տարածքներ զոհաբերելով, իսկ “թագավոր”-ն այդպես էլ մատ չի լինում։

Շախմատի տախտակի անկյուններում երևումա թե ոնց ա նավթը դառնում փող, փողը դառնում դռոն, դռոնը բերում կլոր սեղանի, իսկ մյուս անկյունում երևում ա մեր առանց այդ էլ չեղած փողի արդյունքը՝ Հիսուսի արձան, թանկարժեք մեքենաներ, էն դեպքում, երբ պոստերը կահավորված չեն ամենահասարակ բետոնով, ու միամիտ չի, որ զինվորներից ոչ բոլորի գլխին կա կասկա, ու դռոնների դեմ կանգնած են կալաշներով։

էս ամեն ինչը կատարվում ա խաղաղապահի մեջքի հետևում, այ որ դեմը լիներ, կնկատեր ու կմիջամտեր, չնայած, վոդկան չէր թողնի ))) դե սնիկներսն էլ․․․․”միշտ զինվորի կողքին”։

Իսկ կլոր սեղանին, կարծում եմ սիմվոլիզմը հեշտ նկատելիա,

Ցարը՝ սպիտակ թուրք, Ձին՝ էշ, իսկ սպիտակների թագավորը նույնպես հակառակորդի գույնով, բայց որպես պեշկա, ուղղակի թագը գլխին։

Հիշենք որ շախմատում, երբեմն, թագավորն ընկնում է իր սեփական զինվորների ծուղակում, և այլևս տեղ չի ունենում փախնելու, արդյունքում շախ,և մահ։

Instagram.com/Nar3k»



Նման նյութեր