iPhone 14-ի շարքը ներկայացվել է վերջերս, սակայն վերլուծաբաններն ու ինսայդերներն արդեն սկսել են կիսվել 2023 թվականի նոր ապրանքների վերաբերյալ տվյալների հետ։
Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը հայտնում է, որ Apple-ը կուղղի իր Pro մոդելների անվանումը և Pro Max-ի փոխարեն կթողարկի iPhone 15 Ultra։ Ակնկալվում է, որ այս պրեմիում iPhone-ը կլինի ամերիկյան արտադրողի տեխնոլոգիապես ամենաբարդ և ֆունկցիոնալ սմարթֆոնը:
Նորույթը վերագրվում է 5x խոշորացումով պերիսկոպի տեսախցիկին, A17 Bionic պրոցեսորին և նույնիսկ բացառիկ Lightning միակցիչից USB-C-ի անցմանը: Վերջին ենթադրությունը կապված է Եվրամիության արդեն ընդունված օրենքի հետ։ Այն պարտավորեցնում է տեխնոլոգիական ընկերություններին ստեղծել USB-C լիցքավորման պորտի ստանդարտ բոլոր սմարթֆոնների վրա, որոնք կվաճառվեն ԵՄ երկրներում 2024 թվականի աշնանից։
Մեկ այլ հայտնի ինսայդերի՝ Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ Apple-ը ապագա շարքի բոլոր մոդելները կհամալրվի «դինամիկ կղզով» (Dynamic Island կտրվածք էկրանին), կսահմանափակի հիմնական և պրոֆեսիոնալ iPhone-ների հնարավորությունները՝ բարձրացնելու համար։ Վերջինիս գինը, ինչպես նաև գաջեթների արտադրությունը միաժամանակ սկսել են Չինաստանում և Հնդկաստանում։ Նախկինում նորագույն սմարթֆոններն արտադրվում էին միայն Չինաստանում։
Սիրարփի Աղաբաբյան