Այսպես Սովետական միությունում Բրեժնեվին էին դիմավորում, երբ վերջինս Երևան էր ժամանում
Advertisement 1000 x 90

Այսպես Սովետական միությունում Բրեժնեվին էին դիմավորում, երբ վերջինս Երևան էր ժամանում

Այսպես Սովետական միությունում Բրեժնեվին էին դիմավորում, երբ վերջինս Երևան էր ժամանում։

Ես չգիտեմ թե որ մի սրիկան է ասել, որ մենք իբեր թե խելոք ազգ ենք, ու մենք դրան հավատացել ենք, բայց դա հաստատ այդպես չէ։ Մենք խելքի հետ ենք խառնում մեր ժողովրդի մի հսկայական զանգվածի մանր չարչի- վաշխառուի կենսակերպը։

Եվ ՀՀ- ի այսօրվա իշխանավորները, կանաչի ծախողի իրենց հոգեբանությամբ, հենց այդ հատվածի’ մանրածախ վաշխառուների, հայելանման արտացոլանքն են։ Վերջիններիս թվում է եթե իրենք չարչիությունից գլուխ են հանում, ապա հասկանում են նաեւ միջազգային հարաբերություններից։

Չունենալով ռազմիկին հատուկ արժանապատվություն և կեցվածք, նրանք նախընտրում են ստրուկի թեթեւ շխթաները ռազմիկի ծանր զրահին։

Նրանք չեն կարող հասկանալ, որ համաշխարհային պատմությունը կերտում են ռազմիկները, ռազմատենչ ազգերը և ռազմականացված պետությունները, իսկ խաղաղության օրակարգը թույլ, նվազ, կոտորածի հետ համակերպված վաշխառուների համար է, որոնց թվում է, որ իրենք մի պահի կպլստան վաճառելով, դավաճանելով իր հարևանին ու դրկցին։

Ստրկամտության այս կենսակերպը իրականում ձեւավորվել է վերջին հազարամյակում, երբ պետականությունից զուրկ սոցիումը պայքարի փոխարեն նախընտրեց համակերպվել, իսկ բոլոր նրանց ովքեր ըմբոստանում էին ոչնչացնել։

Ռազմիկ լինել դարձավ արգահատելի, իսկ վաշխառու, չարչի կամ կուպեց լինելը գնահատելի։

Մեր վաշխառուները մատնում, դավաճանում և սպանում էին մեր ռազմիկներին հուսով, որ դրա դիմաց կստանան խաղաղություն և վաշխառությամբ զբաղվելու հնարավորություն։ Այս տրամաբանությամբ սպանվեցին ու մատնվեցին Մխիթար սպարապետը, Ախբյուր Սերոբը և շատ շատերը։

Այս տրամաբանությամբ է շարժվում նաև այսօրվա իշխանությունը’ թուլացնելով ու արյունաքամ անելով հայ ռազմիկին հույս ունենալով դրա դիմաց ստանալ “խաղաղություն”, վաշխառությամբ զբաղվելու լայն հնարավորությամբ։

Ու հիմա ազգային վաշխառուների մեր ոհմակը նոր տիրոջ փնտրտուքով ոգեւորված ընդունում է աշխարհի ամենառազմականացված պետության 3 – րդ դեմքին հուսով, որ վերջինս իրենց կապահովի խաղաղությամբ և թշնամու հետ առեւտուր անելու իրենց այդքան սպասված երջանկությամբ։

Չհասկանալով որ մանր վաշխառու- չարչիները, իրենց հատուկ դավաճանությամբ և նենգությամբ հարգի չեն և ոչ մի տեղ ու ոչ մեկի կողմից։

Ինչքան էլ իրար ատեն մեծ տերություն- ռազմիկները վերջիվերջո նստում են բանակցությունների սեղանի շուրջ, իսկ տուժում են մանր- վաշխառուները։

Արմեն Մանվելյանի ֆեյսբուքյան էջից

 



Նման նյութեր