«Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե` ինչքան ես սիրում հայրենիքդ, թե` ինչերի ես պատրաստ… լուռ սիրի´ր և պե´տք եղիր…». Ներսիկ Իսպիրյան
Advertisement 1000 x 90

«Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե` ինչքան ես սիրում հայրենիքդ, թե` ինչերի ես պատրաստ… լուռ սիրի´ր և պե´տք եղիր…». Ներսիկ Իսպիրյան

Ներսիկ Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից.

«Կոչս համայն հայության

Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին… հազար փառք…Վիրավորներին շուտափույթ ապաքինում…

Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…

Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք `մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման… Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին… թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…

Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե` ինչքան ես սիրում հայրենիքդ, թե` ինչերի ես պատրաստ… լուռ սիրի´ր և պե´տք եղիր… մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ` ինքդ տանը նստած, որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել… Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք… միմյանց լրացնենք… Աստծով լցվենք… զգոն լինենք… մի բռունցք դառնանք…

թշնամին սարսափում է հայի միասնությունից…

Հավատում եմ` ՀԱՅԸ դիմակայելու է այս փորձությանը… ՀԱՅԸ սատկացնելու է իրեն ջնջելու երազանքով, իր տան վրա եկող թշնամուն… ՀԱՅՆ ապրելու է… արարելու է… Մոտ է օրը արդարության վերականգման… մոտ է օրը ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Աստված պահապան մեր զինվորների´ն… տղերք չպակասեք…»:



Նման նյութեր