Արմեն Զաքարյանը գրել է.
«Հայաստան պիտի այցելեր Վրաստանի նախագահ Էդվարդ Շևարդնաձեն։ Նրան պիտի ընդունեին նաև Ազգային ժողովում, որի նախագահն էր Կարեն Դեմիրճյանը։ Անցկացնում են խորհրդակցություն, թե որտեղ կազմակերպեն հանդիպումը։
– Այս մեկ դահլիճում,-ասում է աշխատակազմը։
– Իսկ ո՞ր կողմում պիտի նստի վրացական պատվիրակությունը,- հարցնում է Դեմիրճյանը։
– Լուսամուտների կողմը։
– Իսկ քանի՞ հոգի է ընդգրկված պատվիարակության կազմում։
– 22,-ասում է աշխատակազմը։
– Այդ կողմում սեղանի կողքին ընդամենը 14 աթոռ է տեղավորվում, ասում է Դեմիրճյանը։
Հանդիպումը տեղի ունենում այլ դահլիճում։
Դե, բան էր պատմեցի, ոչ մի կարևոր բանի հետ կապ չունի…»: