Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է. Իշխան Սաղաթելյան
Advertisement 1000 x 90

Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը հայտնել է, հանդիպել է կաթողիկոսին,նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների եւ առաջարկ է ներկայացրել նրանց:

«Ի պատասխան մտահոգ քաղաքացիների բազմաթիվ հարցերի:

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր:

Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:

Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:



Նման նյութեր