Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.
«Կրկնեմ ևս մեկ անգամ.
Հարավային կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, կամ Հայաստանի տարածքում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմը:
Թուրքիան և Իրանը ՀՀ սահմանին տեղակայել են 50.000-ական զորամիավորումներ, մեծ պատերազմի շեմին ենք, Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է, որ այս պահին կանխում է պատերազմը:
Հակառուսականության քարոզը, ինչն ակնհայտորեն ուղղորդվում և սնուցվում է իշխանության կողմից, այս իրավիճակում հավասարազոր է պատերազմի ու աղետի քարոզին:
Զսպեք ձեր զգացմունքները, մտածեք մեր պետության ու տասնյակ հազարավոր երիտասարդ կյանքերի մասին…»: