«Գերությունը փաստող տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում». Ռուբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Գերությունը փաստող տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում». Ռուբերտ Հայրապետյան

Ռուբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ:

Գերությունը փաստող տեսանյութում երևում էր, որ Դավիթը վիրավորում է ստացել ուսի շրջանում, իսկ ադրբեջանցիները իբրև թե «օգնություն են ցուցաբերում»։

Եվրոպական դատարանին տեղեկացվել է նրա սպանության մասին, փաստվել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը` կյանքի իրավունքը, 3-րդ հոդվածը՝ խոշտանգումների ու նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք։

Դիմում է ներկայացվել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան»։



Նման նյութեր