Քաղաքացի, դու ճռռա, վարկերդ փակի, զոհվի… Նիկոլն ու իր թիմը 90 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճարներ ստանան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քաղաքացի, դու ճռռա, վարկերդ փակի, զոհվի… Նիկոլն ու իր թիմը 90 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճարներ ստանան

2018 թվականի հեղափոխություն կոչվածից հետո լրատվամիջոցները, ընդդիմադիր գործիչները հասարակությանը ահազանգում են պետական բյուջեի թալանի, միլիոնավոր դոլարներով պարգևավճարների մասին:

Օրեր առաջ 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի Petros Ghazaryan հետ հարցազրույցի ընթացքում հնչեցրել եմ, որ երկրի ճգնաժամային կառավարումը ենթադրում է ռեսուրսների մոբիլիզացիա: Իմ խոսքում ես պարգևավճարները բերել եմ օրինակ առ այն, որ դրանք վերացվելու են, և այդ գումարները ուղղվելու են մեր պաշտպանական կարողությունների բարելավմանը: Սրա առնչությամբ հաղորդավարը կարծիք է հայտնել այդ գումարների փոքր լինելու վերաբերյալ: Ի պատասխան, հայտնել եմ, որ ցանկ կներկայացնեմ:

Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները):

Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեսնում եք, Հայաստանի պետական համակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միայն պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել է ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ, որը կազմում է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար (ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ներկայի 425 փոխարժեքով հաշվարկված):

Հարյուրավոր միլիարդների են հասնում պետական համակարգի այն ծախսերը, որոնք պատերազմում գտվող պետության համար անթույլատրելի են: Դրանց թվում են այն ծախսերը, որոնք ուղղվում են ծառայողական մեքենաներին, դրանց սպասարկմանը, գործուղումներին, գրասենյակային սարքերին և սարքավորումներին և ընդհանրապես ուռճացված պետական համակարգի սպասարկմանը: Առանց չափազանցության այդ գումարները հարյուրավոր միլիարդներ են կազմում, և պատերազմի մեջ գտնվող պետությունը պարտավոր է դրանք վերանայել և ուղղել երկրի պաշտպանական կարողությունների զորացմանը:

Մեր պատկերացրած անցումային կառավարությունը, դադարեցնելու է բոլոր ոչ առաջնային ծախսերը, այդ թվում վերոնշյալները և ուղղելու է դրանք մեր բոլորիս անվտանգության զորացմանը` մեր բանակի ամրացման գործին:

Թվերը տրամադրել է Հովհաննես Ավետիսյանը:

Աղբյուրը` ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված ՀՀ պետական բյուջեի պլանային ցուցանիշներ»:

Ի դեպ, ներկայացված փաստաթղթում ներառված չեն Պաշտպանության նախարարության աշխատակազմի պարգևավճարները:

Ինչպես տեսնում եք` զենք-զինամթերք չեն գնում, սահմանին դիրքերը չեն կահավորում, տնտեսական վիճակը չեն բարելավում, սոցիալական խնդիրները չեն լուծում, այլ բացառապես պետական բյուջեն են թալանում` արտաքին պարտքը ավելացնելով, թանկարժեք և զրահապատ ավտոմեքենաներ ձեռք բերելով, արտերկրում` անշարժ գույք և ֆինանսական կարողություններ կուտակելով: Վարձով ապրող և սրճարաններում պարտքով սուրճ և ալկոհոլ խմողները, մասնագիտական փորձ ու նորմալ կրթություն չունեցողները այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում, ընթացքում դիպլոմներ են գնում,  որ օրենքներ գրեն, պետբյուջեի հաշվին վոյաժներ են անում` աշխարհի թանկարժեք հյուրանոցներում խրախճանքներ կազմակերպելով, իրենց երեխաներին փախցնում են` ձեր երեխաներին թշնամու բերան տանելով…

Հիշո՞ւմ եք, չէ այն հաղորդումը, երբ մինչ այս չարաբաստիկ հեղափոխությունը Նիկոլի տուն նկարահանող խումբ էր գնացել և Աննայի հետ հարցազրույց էին տալիս: Հիշում եք, չէ պատերի տեսքը` աղտոտ ու խզբզած, ասես շենքի շքամուտք լիներ… Այդ հաղորդումից հետո շատերդ էիք ապշահար ասում` գոնե մաքուր լիներ: Մի կողմ թողնենք, թե այդ տունն ու դրա կահավորումը նախկին պաշտոնյաներից ովքեր էին արել կեղծիքներ հրատարակող Նիկոլ լրագրողի համար: Հիմա դրա մասին չէ խոսքը:

Հեղափոխությունից հետո վազքով, չտեսի պես` շնչակտուր տեղափոխվեցին կառավարական ամառանոցներ ու վերանորոգման կարիք չունեցող ամառանոցները կրկին վերանորոգեցին:  Ըստ մամուլի հրապարակումների, 2 մլն դոլար էր ծախսվել վերանորոգման համար ու ամառանոցներում տեղակայվել էր անգամ Աննա Հակոբյանի անձնական օգտագործման համար վարսավիրանոց: Լրագրողների հարցին ի պատասխան, նրա թիմակից Դիջեյը ասել էր. «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել, որևէ գնում պետական գնումներ են և դրանք գնվում են պետության կարիքների համար: Վարչապետը իր համար որևէ գնում չի կատարում, այդ թվում նաև՝ Կոնդի առանձնատների վերանորոգման համար, որը պետության գույքն է: Ինչ վերաբերում է ծախսերին, այդ որոշումները գաղտնի ընթացակարգով են իրականացվում, որովհետև դա բխում է օրենքից»:

Ասում է` պետության կարիքների համար: Դե, իրենց համար իշխանությունը պետություն է, Նիկոլի կարիքները` պետության կարիքներ: Իսկ հիմա նայեք Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի, մյուս ՔՊ-ականների թանկարժեք ձեր հաշվին ձեռքբերումներին, թանկարժեք հագուկապին ու վոյաժներին, ակումբային և թմրանյութերով զվարճանքներին… նորից հիշեք նրանց 3-րդ մասում գտնվող խզբզած ու աղտոտ պատերով տունը, հիշեք, որ նրանցից շատերը մինչ հեղափոխությունը ոչ միայն աշխատանք չունեին, այլև անկարող էին որևէ տեղ աշխատել…

Իսկ ժողովուրդը այսօր հացի փողի խնդիր ունի, գյուղացին չգիտի` իր քրտինքով աճեցրած խաղողը կկարողանա՞  որևէ գործարանի հանձնել, կմթերե՞ն, վարկերը կկարողանա՞ մարել…

Բայց դրանք կարևոր չեն, նյութականը չէ կարևորը, դրան էլ կդիմանանք, կարևորն այն է, որ այդ ծաղրածուների, ստախոսների գործունեության արդյունքում հազարավոր երիտասարդներ են զոհվում, գերեվարվում, խոշտանգումների ենթարկվում, երկիր, պետություն ենք կորցնում…

ՀՀ մտածող քաղաքացի