«Դու Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չէիր ուզում սկսել, հիմա ուզում ես՝ ուրիշը քո փոխարեն գա, պաշտպանի մեզ»
Advertisement 1000 x 90

«Դու Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չէիր ուզում սկսել, հիմա ուզում ես՝ ուրիշը քո փոխարեն գա, պաշտպանի մեզ»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է.

«Նիկոլն էր ասում՝ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի ադրբեջանական մաքսատան տեղադրման այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունն» էր։

Այսինքն ՝ Գորիս-Կապան ճանապարհը տվեցինք,որ միջանցքի պահանջ չլինի։

Տվեց,բայց միջանցքի թեման կա։

Այս տարի ասեցին՝ Բերձորն ու Աղավնոն տվեցինք,որ միջանցք չլինի։

Տվեցին Բերձորը,Սոսն ու Աղավնոն,բայց ոչ միայն միջանցք են ուզում,այլ նաեւ նոր հարձակում են ձեռնարկում ՀՀ-ի վրա։

Կանգնում ասում էր՝ Սեւ լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞ն սկսելու։

Իսկ հիմա հանկարծ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «սրբություն» են անվանում։

Դու Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չէիր ուզում սկսել,հիմա ուզում ես ուրիշը քո փոխարեն գա պաշտպանի մեզ։

Տենց չի լինում»։



Նման նյութեր