Ֆրանսիացի լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը, ով աշխատում է «Լե Ֆիգարո» ամսագրում, անդրադարձել է անցյալ շաբաթ Հայաստանի հարավ արեւելյանսահմանին բռնկված պատերազմի հետեւանքով տուժած երեխաներին:
«Միայն թե քնելուց առաջ մի փոքր մտածեինք Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ապրող երեխաների մասին, որոնք ռումբերից պաշտպանվելու համար քնում են ապաստարաններում՝ սարսափած Հայաստանի վրա Ադրբեջանի հաջորդ հարձակումից», – գրել է լրագրողը իր թվիթերյան հաշվում: