Հարություն Մեսրոբյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ, ԳՈՆԵ ՀԻՄԱ ԼՍԵՔ ՀՈՐԴՈՐՍ
Ամենադժոխային երազում անգամ չէի պատկերացնի, որ ՄԵՐ Երկրի Անկախության Օրը երբևէ հիշատակելու եմ Մեծն Ավետիք Իսահակյանի այս զգուշացումը՝
«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:
Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն:»
2018-ը Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, որի մահաբեր շորշոփը դեռ շարունակելու է ՄԵՐ զավակների կյանքերը որսալ և ՄԵՆՔ, առաջին հերթին՝ 2018-ին անիրավի ոգևորվածները, պարտավոր ենք, անգամ սեփական կյանքի գնով, ուղղել ողբերգական պատմական սխալը…
ԲՈԼՈՐՍ պարտավոր ենք ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼ, որպեսզի արժանի լինենք Անկախության Օրը նշելու և ուրախանալու…»: