Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Տիկին Գոհարն է, ում այսօր նիկոլի բերետավորները, ի թիվս այլ ծնողների, գետնին քարշ տալով բերման էին ենթարկում։ Տիկին Գոհարը մինչ օրս անհետ կորած համարվող Արայիկ Բաղդասարյանի մայրն է։ Արայիկը կամավոր էր մեկնել ճակատ՝ պաշտպանելու իր հայրենիքն ու իր ընտանիքը։ Ինքը կամավոր գնացել էր, որ թշնամին ոտք չդնի էս հողին։ Բայց ինչ իմանար էդ տղեն, որ թշնամին հենց ներսում ա, ու գալու ա օրը, երբ սեփական հայրենիքում սեփական մոր նկատմամբ հայ բերետավորն ա բռնություն կիրառելու՝ մի ողորմելիի նկարվելն ապահովելու համար…»: