Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
«Երեկ Ալիևը 2022 թվականի բյուջեից 470 հազար դոլար է հատկացրել՝ որպես «Զաբուխ և Սուս գյուղերի» նախնական վերականգնման գումար։
Պարզ է, որ 470 հազար դոլարը կոպեկ է, եթե գյուղերն իսկապես վերականգնելու խնդիր լիներ։ (Պատկերացնելու համար՝ Երևանի կենտրոնում միջին չափերի 3-հարկանի սեփական տան գին է)։
Ըստ էության Հայաստանում հաստատված ու Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգի ջանքերով Սուսն ու Աղավնոն այնքան լավ վիճակում են հանձնվել ադրբեջանցիներին, որ գրեթե ծախս չկա անելու, որ սկսեն այդ գյուղերն օգտագործել։
Ըստ էության՝ ամեն ինչ արել են, որ առավելագույնս արագ ադրբեջանցիները հաստատվեն հայերից խլած հողի վրա։
Ըստ էության՝ Ադրբեջանի համար միլիոնավոր դոլարներ են խնայել։
Իսկ Բերձորը, Աղավնոն ու Սուսը այդքան խնամքով հանձնելուց հաշված օրեր անց թշնամին առնվազն 7000 հայի փախստական դարձրեց արդեն ՀՀ տարածքում, այդ թվում Ջերմուկ առողջարանային քաղաքի ամբողջ բնակչությանը»։