«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զարմանում եք, հայհոյում եք, ցնդվում եք տեսածից, թե ինչպես կարող է ոստիկանությունը էդքան բիրտ լինել զոհվածների ծնողների նկատմամբ ու ուժով հեռացնել նրանց եռաբլուրից:
Երբ մենք չենք զարմանում, հայհոյում և ցնդվում նրանից, որ մեր վճարած հարկերից իշխանությունը իր անվտանգության համար ստեղծել է բազմագույն բերետավորների խմբավորում, ֆիքսված աշխատավարձով և բացի դա հենց մեր փողերով նրանց տաս ամսվա ընթացքում փաստացի տվել է 22 մլն $ կաշառք, օրինաչափ է, որ նրանք պետք է այդ 22 մլն$ կաշառքը վայրագությամբ և հավատարմությամբ արդարացնեն:
Երբ մենք չէինք զարմանում, հայհոյում ու ցնդվում նրանից, որ 22 մլն $ կաշառքի փոխարեն իշխանությունը պետք կահավորեր դիրքերը ժամանակակից բունկերներով ու կոմունիկացիաներով, իսկ դրա փոխարեն նույնիսկ խրամատներ չի փորել, ուրեմն 22 մլն$ կաշառքը սեփական անվտանգության ապահովման համար օրինաչափ է:
Երբ մենք չէինք զարմանում, հայհոյում ու ցնդվում նրանից, որ 22 մլն $ կաշառք ստացած բազմագույն բերետավորներն իրենց հրամանատարներով ունեն մեկ առաքելություն՝ պահել այս իշխանության իշխանությունը, իսկ երեք հարյուրին մոտեցող զոհված 18-20 տարեկան զինվոր տղերքը այս երկրի սահմանները՝ նորից ամեն բան օրինաչափ է:
Այսօրվա եռաբլուրի վայրագությունը սնողը, վճարողը, կաշառողն ու կազմակերպողը մենք ենք: Մենք ենք զարմանքով, հայհոյանքով ու ցնդվելով վճարել 22մլն $ կաշառք ոստիկանությանը, որ իշխանությունը եռաբլուրում մեկ անվտանգ լուսանկար ունենա»: