Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Եռաբլուրում որդեկորույս մայրերի հանդեպ արված քայլը ոչ թե բարոյականության կարմիր գծերի հատում էր, այլ հենց բարոյականության ոչնչացում: Ոչինչ չէր լինի եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը: Իսկ նման անբարո հրաման տվողներին և կատարողներին ասեմ, որ ձեր «վաստակած» հացի մեջ անեծք և արյուն կա: Տպավորություն է, թե ընդհանուր տեմպի տակ ընկած ձեզնից շատերը արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք: Ամեն ինչ վերջ ունի և հետո ի՞նչ պատասխան եք տալու այս ամենի համար, իսկ այս և այլ դեպքերի հետ կապված ձեզ հարց տվողներ հաստատ լինելու են:
Հ.Գ. որպեսզի անուղղելի լավատեսի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ խոսքս չի վերաբերվում բարոյականության և տրամաբանության հետ իրենց կապը վերջնական ու հավետ խզած որոշներին կամ ոմններին»: