«Մայրերը մահանում են, երբ իրենց որդիներն են մահանում, բայց մահանում են մի ամբողջ կյանք… ամեն օր վերապրելով այդ ցավը». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Մայրերը մահանում են, երբ իրենց որդիներն են մահանում, բայց մահանում են մի ամբողջ կյանք… ամեն օր վերապրելով այդ ցավը». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.

«Լուսանկարում նույն մարդն է՝ տիկին Գոհարը, ում այսօր նիկոլի վայրենիները Եռաբլուրի մուտքի մոտից նախ քարշ տալով հեռացրեցին, ապա թողեցին ասֆալտին ու հեռացան։

Նույն տիկին Գոհարն է մինչ որդու անհետ կորելն ու դրանից հետո։

նիկոլենք միայն էդ տղերքին մահվան չուղարկեցին, իրանք նաև այդ տղերքի ծնողներին դատապարտեցին տանջամահ լինելու։ Ու այսպիսի ծնողներ հազարավոր են։

Ասում են, որ Հիսուսը մենակ չէր խաչի վրա, Մարիամը ոչ թե Հիսուսի խաչի տակ էր, այլ Հիսուսի հետ, խաչի վրա՝ կիսելով ցավը։ Մայրերը մահանում են, երբ իրենց որդիներն են մահանում, բայց մահանում են մի ամբողջ կյանք… ամեն օր վերապրելով այդ ցավը։

Համբերություն քեզ, տիկին Գոհար…»:



Նման նյութեր