«Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու»․ Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

«Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու»․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Տարօրինակ ե՞նք, թե՞ ոչ:

2 տարի առաջ խայտառակ պատերազմ տեսած, դրա գլխավոր մեղավորին վերընտրած, այս ընթացքում իշխանության կողմից իրականացրած բազմաթիվ այլանդակությունների վրա աչք փակած (ամենաթարմը երեկ Եռաբլուրում…), նոր աղետալի պատերազմի շեմին կանգնած ժողովուրդն ուրախանում է իր միակ ռազմավարական դաշնակցի (լավն է,թե վատը՝ դա ուրիշ թեմա է…) ռազմի դաշտում ունեցած խնդիրներով:

Էլ չասեմ այն տխմար խինդը, որն առաջացել էր, երբ ՌԴ արտաքին գործերի նախարարին մերժել էին ԱՄՆ վիզա տրամադրել՝ ՄԱԿ նիստերին մասնակցության համար, հետո էլ ինքնաթիռի տոմսերի գներ, մոբիլիզացիա և այլն…

Ի դեպ, Լավրովն հենց հիմա Նյու Յորքում է, ռուսական անձնագրով էլ կարող ես 110-ից ավել երկիր գնալ առանց վիզայի…

Մնում է պարզել, թե մեր այս մակարդակով մենք ի՞նչ ենք անելու:

հ.գ. իսկապես չեմ հասկանում, ի՞նչ ենք ուզում. խաղաղությու՞ն, խոհեմությու՞ն, թե՞ ամբողջ աշխարհում պատերազմ բռնկվի, որ հետո հիմնավորենք մեր ոչնչությունը»:



Նման նյութեր