Հայկ Կիսեբլյանը գրել է.
«Եթե այսօր ՀՀ կառավարությունը չհամագործակցի Իրանի հետ՝ կկանգնենք մեծ հումանիտար ճգնաժամի առաջ
Եթե այսօր ՀՀ կառավարությունը չսեղմի Իրանի պարզած ձեռքը ու ձեռք չբերի անվտանգության պայմանագիրը՝ Սյունիքում ու Վայոց Ձորում կկանգնենք մեծ հումանիտար աղետի առաջ։
Այսօր արդեն թշնամու հարձակման պատճառով տեղահանված հազարավոր ընտանիքներ, կացարանի ու օրվա հացի խնդիր ունեն։ Փակված 172 դպրոցների աշակերտների ծնողները չգիտեն թե ու՞ր տանեն իրենց երեխաներին, այլ դպրո՞ց, թե՞ հետ թողնեն ուսումից։ Լուրեր են տարածվում, թե այդ դպրոցների մեծ մասը կանցնի հեռավար ուսուցման, այսինքն՝ աշակերտների բթացման ու դեգրադացման ճանապարհով, որը վատ հետք կթողնի նրանց ողջ կյանքի վրա։
Այսօր արդեն, շատերը ամոթից չգիտեն թե ու՞ր գնան, ի՞նչ ուտեն, որ իրենց հյուրընկալողին էլ բեռ չլինեն։ Հարյուրավոր ընտանիքներ էլ կան, որ օրվա հացի համար իրար թշնամի են դառնում։ Հարաբերությունները լարվում են։
Իսկ ի՞նչ ա անում ՀՀ կառավարությունը՝ ԱՄՆ-ի դրոշները տնգցնում ա Ավարայրի ճակատամարտի կտավի առաջ, որպեսզի Նենսի Փելոսիին իր ելույթը սկսի հակաիրանական ցիտատով»։