Կալիֆոռնիայում Google-ի ավտոմոբիլները համարել են անվարորդ մեքենաներից ամենաանվտանգները
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայում Google-ի ավտոմոբիլները համարել են անվարորդ մեքենաներից ամենաանվտանգները

Google-ի այն տեխնոլոգիան, որն ավտոմեքենաներին թույլ է տալիս ճանապարհներով երթևեկել առանց վարորդի, անվտանգության  առումով գերազանցում է մրցակիցների համանման մշակումներին: Այդ մասին ասված է Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունների հաշվետվության մեջ:

Waymo-ի՝ Google-ի ստորաբաժանման մշակած ավտոմոբիլներն անցյալ տարի նահանգի ճանապարհներով անցել են գրեթե 1 միլիոն կիլոմետր, ինչը 30 անգամ ավելի է, քան ընկերության բոլոր մրցակիցների ցուցանիշը միասին վերցված: Ըստ որում մարդու միջամտություն և կառավարման ձեռքի ռեժիմի փոխարկում պահանջվել է յուրաքանչյուր 8 հազար կիլոմետրում սոսկ մեկ անգամ: