Լազերը կսկսի գործել 2023 թվականի սկզբին։ Դրա օգնությամբ ցանկանում են ստեղծել պլազմա, փնտրել ատոմային զենք ու բուժել մարդկանց։
Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները կառուցել են «Զևսը»՝ ԱՄՆ-ի ամենահզոր լազերային ինստալյացիան։ Արդեն հայտնի են այս սարքի առաջին թիրախները։
Զևսն ունի 3 պետավատ հզորություն։ Հիշեք, որ 1 Պետավատը հավասար է 10 Վտ: Այս սարքը միլիոն անգամ ավելի հզոր է, քան Հերկուլեսը` ԱՄՆ-ի նախորդ լազերը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Լազերը նախատեսվում է օգտագործել երեք ուղղություններով.
Տիեզերք – Երկրի վրա հնարավոր կլինի ստեղծել հականյութ և պլազմա՝ Տիեզերքի ֆիզիկան և տիեզերքի աշխատանքը ենթաատոմային մակարդակում ուսումնասիրելու համար
Անվտանգություն – «Զևսը» կարողանում է արագ հայտնաբերել միջուկային զենքերը նավերի վրա և գետնի վրա (մեթոդները չեն հաղորդվում);
Կյանք- Գիտնականները պնդում են, որ ամենահզոր լազերն ի վիճակի է բուժել մարդկանց և օգնել էլեկտրոնիկայի արտադրողներին նոր ապրանքներ ստեղծելու հարցում։ Թե կոնկրետ ինչպես են կիրառվելու այդ տեխնոլոգիաները, չի նշվում։
Սիրարփի Աղաբաբյան